Հուսով եմ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ երկկողմանի վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանի և Պուտինի հետ. Գաբրելյանով
Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Հուսով եմ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ երկկողմանի վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանի և Պուտինի հետ։
Եթե Նիկոլը, վերջին բոլոր հայտարարություններից հետո, հրաժարվի պայմանագրի ռուսական տարբերակից և «վաշինգտոնյան սցենարով» հանձնի Արցախը, ապա Ռուսաստանի ձեռքերը կազատվեն և նա կպաշտպանի հայ ժողովրդի՝ իշխանափոխության իրավունքը։
Փաշինյանի պարագայում հենց այսպիսի դեպք է՝ «սա հանցագործությունից վատ է, սա սխալ է»,- գրել է Գաբրելյանովը: