Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ջեյհուն Բայրամովն այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգային ասպեկտների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ։