Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ հաջորդ բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչև տարեվերջ. Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլն անցկացնել «խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ»,- ասել է Բայրամովը։