Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըՈւկրաինայում իրավիճակը զարգանում է ոչ դեպի հակամարտության ավարտի ուղղությամբ. ՌուբիոԲացվել է ամերիկահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցադրություն՝ Հայկ Դեմոյանի հավաքածուից բացառիկ լուսանկարներովՄենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են Հանրապետական բառի հետ Հայկ ՄամիջանյանՈ՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն. Եկեղեցու դեմ արշավը ներսից թուլացնում է երկիրըԻրավապահները բացահայտել են ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)
Հասարակություն

Ձեզ ծաղրում են․ ցանկանում են աշխարհին ասել, որ ձեզ համար մեկ է, թե ինչ եք կորցրել․ Նոր տարի նշեք՝ առանց ցինիզմի ու անբարոյականության դրսևորումների․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

«Անցյալում մանկավարժին քիչ էին վճարում, բժշկին, հովվին քիչ էին վճարում, որ խնայված միջոցներով երկիրը երկիր դարձնեն, հիմա, եզակի բացառություններով, բոլորին քիչ են վճարում, որ 12,5 միլիոն դոլար հատկացնեն Հանրային հեռուստաալիքին մանկական Եվրատեսիլի նկարահանման համար եւ 712 հազար դոլար Երևանը տոնական զարդարելու համար։

Իսկ իրականում տպավորություն է, որ այս գումարները ծախսվում են մեկ մարդու` Տիգրան Ավինյանի ընտրարշավը կազմակերպելու համար։

Մանկական Եվրատեսիլը, որին մասնակցում է ընդամենը 16 երկիր, ոչ համաշխարհային, ոչ էլ համաեվրոպական նշանակության միջոցառում չէ։ Սա ընդամենը մանկական փոքրիկ միջոցառում է։

Ցինիզմ, անբարոյականություն, անխելքություն, գեղջկականություն է այս միջոցառման հեռարձակման համար հատկացնել 12,5 միլիոն դոլար, Երևանի մետրոպոլիտենը երկու օր փակել նկարահանումներ անելու համար, Նոր տարվա տոները և Տոնածառի տեղադրումը կապել այս մանկական մրցույթի հետ։

12,5 միլիոն դոլարով կարելի է Սյունիքում 350-ից ավելի դիրք կահավորել ամենաբարձր մակարդակով, կարելի է տասից ավելի գյուղի խմելու ջրի հարց լուծել։

Այս ինչքա՞ն ենք մենք կորցրել բանականությունը, որ այսքան խնդիրների մեջ մենք թույլ ենք տալիս, որ մի մարդ, այս դեպքում Տիգրան Ավինյանն այս ամենն օգտագործի եւ հիմնավոր տպավորությամբ, իր համար ընտրարշավ իրականացնի։

Տոնական լույսերի գումարով բազմաթիվ գյուղական եւ քաղաքային, այդ թվում եւ դիրքեր տանող ճանապարհներ կարելի էր կարգի բերել։

Իսկ մետրոպոլիտենը փակելը ամենանողկալի և ամոթալի որոշումն է։ Մետրոպոլիտենը նույնիսկ իննսունականների ամենածանր օրերին չի փակվել։

Այս որքա՞ն ընկավ մեր բարոյական մակարդակը, որ մարտի դաշտում դեռ ընկած, մարմինները հողին չհանձնած որդիներ ունենք, ընդամենը երեք ամիս առաջ զոհված տղերք ունենք, ընդամենը երկու տարի առաջ մեզ համար, հայրենիքի համար զոհված հերոսներ ունենք, իսկ մենք գերցինիզմով տոնական չգիտեմ ինչ ենք անում։

Եղբայրներ, քույրեր այսքան ծանր մեղքի տակ մի մտեք։ Եթե անգամ չլինեին սոցիալ-տնտեսական, պաշտպանական ոլորտի բազում խնդիրները, անթույլատրելի կլիներ այս պահվածքը։

Ընկերներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր, ձեզ ծաղրում են, ցանկանում են աշխարհին ասել, որ ձեզ համար բացարձակապես մեկ է, թե չորս հազարից ավելի որդի ենք կորցրել, հայրենիքի մի մեծ մաս ենք կորցրել։

Շահարկումներ թույլ չտալու համար ավելացնեմ, մեր երեխաների համար պետք է Տոնածառ դնել, իհարկե, առանց ցինիզմ, Նոր Տարին, իհարկե պետք է նշել, առանց անբարոյականության դրսևորումների։

Ու եթե ինչ-որ մեկը, որ արբած, թե սթափ վիճակում այս ու այնտեղ անդադար ասում է, թե ինքն անգլոսաքսոնական պռոեկտ է ու շուտով երկիր է ղեկավարելու, ինչ քաղաք, ինչ բան, հստակ պետք է հասկանա, որ այս ցինիզմը չի մարսվելու։ Եւ որքան անցք առաջացավ Երևանի շենքերի վրա լույսեր տեղադրելու համար, այդքան անգամ յոթանասուն հարց է տրվելու այս ցինիզմի կազմակերպիչներին այս աշխարհում և ամենակարեւորը` Երկնքում»։