Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվելՄահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըՀաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԴե ինչ, պատմություն կերտեցինք․ էն միասին ճամփորդությունները, էն իրադարձությունները․․․ իրոք պատմական են․ Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց ԱԺ-ին (տեսանյութ)Հիշատակի տարբեր ձևեր կան. պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի մայրը՝ պատերից զոհված տղաների նկարները հեռացնելու մասինՍպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJՄիշուստինն և Փաշինյանը կմասնակցեն Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսինԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի. ՎարդապետյանԻնչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ. Ռուբեն ՌուբինյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՀայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Գագիկ Ծառուկյան
Ասում են, որ ես սովորել և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում. ստում են. ՌուբինյանԵս ընկերուհի չունեմ, կպեք գործերերիդ. Ռոտենբերգի շուրջ աղմուկը չի դադարում. Լուսանկարի տղամարդը հայտարարությամբ է հանդես եկելՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԱրսեն Բաբայանը դիմել է ընդդիմությանը՝ աջակցելու Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանըՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըՄեդվեդևն առաջարկել է ընդլայնել օտարերկրացիների կենսաչափական ստուգումները ամբողջ ՌուսաստանումԸնդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներԻնչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունըԱրմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան ԱբրահամյանՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՃժերին 50 նորմալ ա, չէ՞. Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն է հրապարակելՄոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ Սա դառը հաբ էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2595–իԴատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ»
Ադրբեջանի բուհերը հայկականներից վարկանիշով բարձր են
Գյումրին կարող է կին քաղաքապետ ունենալ. «Հրապարակ»
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլավարը մահացել է
Շոգն առաջին անգամ կարող է տապալել «Տուր դը Ֆրանս»-ի փուլերը. կազմակերպիչները պատրաստվում են էքստրեմալ եղանակինՓաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր․ Րաֆֆի ԱսլանյանԱլեն Սիմոնյանի «վերջին դասը» եւ անորոշ ապագանԱյսօր շատ շոգ կլինի. նոր ցիկլոն է գալիս. Սուրենյանն առաջիկա 5 օրվա կանխատեսում է արել (տեսանյութ)Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում. «Հրապարակ»Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում. «Հրապարակ»13 հազարով այս տարի քիչ են եղել. «Հրապարակ»Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»ԱՆ փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը
Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ
Հասարակություն

Խաչատրյանների ամերիկյան առանձնատունը կրկին վաճառքում է. գինն իջեցվել է 7,5 մլն դոլարով․ «Հետք»

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան շքեղ առանձնատունը կրկին հանվել է վաճառքի: Այս մասին գրում է «Հետք»–ը։

Եթե այս տարվա ապրիլի 7-ին տունը վաճառքի էր դրվել 63.500.000 դոլարով, իսկ նոյեմբերի 3-ին հանվեց շուկայից՝ այդպես էլ չվաճառվելով, ապա օրեր առաջ՝ նոյեմբերի 30-ին, անշարժ գույքը կրկին վաճառքի է հանվել, բայց այս անգամ 7,5 մլն դոլար ավելի էժան՝ 56.000.000:

Հիշեցնենք, որ 2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) 14,4 մլն դոլարով ձեռք է բերել Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը:

2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:

2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն են կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

Երկհարկանի նոր վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։

Նկատենք, սակայն, որ տունն անավարտ վիճակում է:

Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին տունը վաճառքի հանվեց, մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ Խաչատրյաններն այս առանձնատունը 2011-ին ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն եւ ոչ ավելին։

Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված գույքի վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում էր, որ Խաչատրյանները կարող էին վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէր, սակայն եթե դատարանը որոշեր բավարարել դատախազների հայցն ու բռնագանձել տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու էր փաստի առաջ:

Մանրամասները՝ «Հետք»–ում։