Պուտինը, անձամբ վարելով «Մերսեդեսը», անցել է Ղրիմի կամուրջի վրայով (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենան անցել է պայթեցումից հետո վերանորոգված Ղրիմի կամուրջով։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։
Նախագահին ուղեկցել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, որը նրան զեկուցել է վերանորոգման աշխատանքների մասին։
Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Պայթեցվել էր բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով։