Թուրքիայի և Ադրբեջանի բանակները պատրաստ են հատել Արաքս գետը. Ադրբեջանը պատասխանում է Իրանին
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսել Բաքվում, ինչպես նաև Իրանին սահմանակից մի շարք վայրերում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում ֆիքսված է զորավարժության պահը, որի ընթացքում դաշնակից երկրների բանակները կամուրջ են տեղադրում Արաքս գետի վրա և ծանր տեխնիկա տեղափոխում իրանական ափ։
Ադրբեջանական կայքերը գրում են, որ սա պատասխան էր Ադրբեջանի սահմանների մոտ իրանական բանակի վերջին լայնածավալ զորավարժություններին, որոնց ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը խաղարկում էին զրահատեխնիկայի տեղափոխումը Արաքս գետի մյուս ափ կամուրջների վրայով։