Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար
Սաուդյան Արաբիան հունվարին կիջեցնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի գնորդների համար, սակայն ԱՄՆ-ի համար գները կմնան անփոփոխ երկրորդ ամիսն անընդմեջ:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ Saudi Aramco-ին հղումով։
Այսպիսով Arab Light նավթի արժեքը հաջորդ ամիս կնվազի 2,2 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։