Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը
Քաղաքականություն

Տպավորություն է՝ ռուսական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում որևէ կերպ արձագանքել Բաքվի ակնհայտ սադրանքներին. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տաթևիկ Հայրապետյանը մի քանի դիտարկում է ներկայացրել Լավրով-Բայրամով բանակցությունների և համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ.

«Թե՛ Լավրովը, թե՛ Բայրամովը իրենց խոսքում օգտագործում են «հետկոնֆլիկտային իրավիճակ» արտահայտությունը: Ադրբեջանի պարագայում ակնհայտ է, թե ինչ նպատակով է դա արվում, ՌԴ պարագայում՝ ոչ: Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Լավրովը նման կերպ է արտահայտվում իրադրության մասին, բայց ամեն դեպքում պարզ հարց է առաջանում՝ եթե համարում եք «հետկոնֆլիկտային», ապա ինչպե՞ս ես հիմնավորելու ռուս խաղաղապահների մնալն Արցախում:

Բայրամովը հենց Լավրովի ներկայությամբ փաստացի բողոքում է ռուս խաղաղապահներից ասելով, թե իբրև «Լաչինի միջանցքը այլ նպատակների համար է օգտագործվում»: Դրան ի պատասխան ռուսական կողմից ոչինչ չի հնչում:

Բայրամովը նաև բողոքեց, թե իբրև ՀՀ–ն չի կատարում եռակողմ հայտարարությունները, մասնավորապես՝ ապաշրջափակման մասին կետը, բայց նա չօգտագործեց «միջանցք» տերմինը: Թեև դա անում է Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև թուրքական կողմը:

Բայրամովը խոսեց, թե իբրև պատրաստ են ապահովել «նախկին կոնֆլիկտային տարածքում ապրող հայերի իրավունքները՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության»: Այս պնդումը նաև մեր հիմարության հետևանք է, երբ ինքնորոշման իրավունքը փոխարինվեց «իրավունքներ և անվտանգություն» տերմինով, որը որևէ բովանդակություն չստացավ, ընդամենը դարձավ գործիք Ադրբեջանի ձեռքին:

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ու դրա տարբերակների հետ կապված հարցին ի պատասխան՝ Լավրովը կրկնեց այն միտքը, որ իրենք առաջարկներ արել են դեռ այս տարվա սկզբին, ինչի երկու կողմն էլ դրական են արձագանքել: Բայց հետո հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի հինգ կետերին, այնուհետև Պրահայում որպես հիմք ընդունել են ՄԱԿ–ի կանոնադրությունն ու Ալմա–Աթայի հռչակագիրը: Լավրովն ակնարկում էր, որ հայկական իշխանություններն են համաձայնել ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: Նույն հարցին ի պատասխան՝ Բայրամովը նշեց, որ փաստացի ամենը կառուցվում է ադրբեջանական կողմի առաջարկների հիման վրա: Այժմ արդեն առաջարկների երրորդ փաթեթն են փոխանցում և նախատեսվում է նոր հանդիպում մինչև տարեվերջ: Բայրամովն ընդգծեց, որ Ադրբեջանն խիստ հետևողական է իր դիրքորոշման մեջ:

Հարց հնչեց այն մասին, թե ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը, երբ ասում է, որ երրորդ երկրները փորձում են միջամտել հայ–ադրբեջանական հարաբերություններին և վնաս հասցնում: Ի պատասխան՝ Բայրամովը առանց որևէ պետության անուն տալու փորձեց իր դիվանագիտական պատասխանով սլաքներն ուղղել Ֆրանսիայի և Արևմուտքի ուղղությամբ: Նա նշեց, թե իբրև անթույլատրելի է, որ տարածաշրջանը վերածվի հակամարտության գոտու տարբեր ուժերի միջև: Դա ասում է մի պետության ԱԳՆ ղեկավար, որը Հարավային Կովկաս է բերել Իսրայելին և այսօր զորավարժություններ է անում Իրանի սահմանների երկայնքով...

Հետաքրքրական էր Բայրամովի այն միտքը, որ իրենք առաջարկում են հիմնարար սկզբունքների հիման վրա «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, մինչդեռ ՀՀ առաջարկները շրջանակային համաձայնագիր են ենթադրում՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով: Բայրամովը նշում էր, որ այդ մոտեցումը խոչընդոտում է առաջ գնալուն, նա նաև խուսափեց որևէ թղթի ստորագրման հետ կապված ժամկետներ նշել:

Լավրովը ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքերի հետ՝ նշեց, որ ռուս խաղաղապահները զբաղվում են այդ հարցով:

Ամփոփելով նշեմ, որ տպավորություն է՝ ռուսական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում որևէ կերպ արձագանքել Բաքվի ակնհայտ սադրանքներին: Միգուցե չի կարողանում Ուկրաինայի հետ կապված իրադրության պատճառով կամ չի ցանկանում, քանի որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր նշանակություն ունեն ՌԴ-ի համար: Հայկական կողմն էլ քանի որ Արցախի հարցը փորձում է թողնել ռուսական տիրույթում՝ ազատվելով պատասխանատվությունից, այդ հարցը դառնում է ՌԴ-Ադրբեջան առուծախի առարկա: Այսինքն՝ մենք մեզ համար կարևոր որոշումներում ոչ միայն ասելիք չունենք, այլև դառնալու ենք ուրիշների որոշումների կրողը՝ դրա բոլոր հետևանքներով...»։