Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայում կործանվել է Turkish Stars ավիացիոն ընկերության կործանիչը: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում տալով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
«Թուրքական F5 ինքնաթիռը կործանվել է Կոնյա նահանգում։ Օդաչուի վիճակը բավարար է»,- ասվում է հաղորդագրության մեջ։