Պուտինը փակ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության ներքին անվտանգությունը։
«Այսօր օրակարգում մենք ունենք պետության ներքին անվտանգության ապահովման հարցերի քննարկում»,- ասել է Պուտինը՝ մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
Հանդիպումն ընթանում է դռնփակ, տեսակոնֆերանսի միջոցով։