Ոստիկանպետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը:
Աննա Վարդապետյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին այդ պաշտոնին նշանակելու և դասային աստիճանը համապատասխանելցնելու մասին։
Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալն էր։