Հեռացնել նիկոլիզմը, սա է մեր քաղաքական դաշտի առաջնային խնդիրներից մեկը. Էդուարդ Շարմազանով
Քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Ոչ մեկ ոչ մեկի ձեռքը չի բռնել։ Ով կարող է նիկոլիզմը հեռացնել՝ հալալ լինի իրեն: Զադերժկան ինչո՞ւմն ա, հեռացրեք, այ ձեր ցավը տանեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը:
«Հերի՛ք է խորհրդարանական ընդդիմության վրա «բոչկա գլորեք»: Սկսեք Նիկոլին հեռացնելու գործընթացը։ Բայց եթե կարծում եք, որ ընդդիմություն լինելը հերթ զիջելով է՝ սխալվում եք։ Քաղաքականության մեջ յուրաքանչյուրս մեր տեղը նվաճում ենք պայքարով ու տարիների աշխատանքով, այլ ոչ թե որեւէ մեկի նշանակումով ու քմահաճույքով։ Հեռացնել նիկոլիզմը, սա է մեր քաղաքական դաշտի առաջնային խնդիրներից մեկը։
Ի գործ, պարոնայք և տիկնայք»,-գրել է նա։