Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

«Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու». ինչպես և ինչի դիմաց է ձուկ պահող մկանը ներել Նիկոլը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը թերևս նախորդ իշխանության «անունը հանող» կարկառուն դեմքերից էր։ Նրա և նրա նման մի քանիսի «երեսից» նախկիններին մեղադրում են թալանի մեջ ու թալանը նժարին դնելով՝ ներկաների դավաճանությունը գերադասում թալանից։ 

Բայց արի ու տես, որ, օրինակ, Սերժ Սարգսյանի շրջապատի օդիոզ դեմքերը շատ ավելի հաջողությամբ են լեզու գտել նորօրյա իշխանության հետ և նրանց թվում է, թե իրենք արդեն «նախկին» չեն։ Հիասթափեցնենք․ այս սորտը թերևս ամենավատն է, որովհետև սրանք և՛ թալանչի են, և՛ միաժամանակ դավաճան։ 

Արգամիչի մասին, օրինակ, շատերը գիտեն, որ նա հարուստ չի ծնվել, հարուստ դարձել է, իսկ, ճակատագրի հեգնանքով, նա գրեթե միշտ պետական աշխատանքի է եղել և օրինական ճանապարհով մեծահարուստ դառնալու որևէ շանս չուներ։ Պատգամավոր, քաղաքապետ, մարզպետ, նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ աշխատած Աբրահամյանը՝ հայտնի կրծող կենդանու մականունով, միանգամից սկսեց մեծ գումարների ու անհաշվելի բիզնեսների տիրապետել։ Միայն երկարականջ կենդանուն պարզ չէ, որ նա դա «ցամաք» աշխատավարձով անել չէր կարող, ինչը նշանակում է, որ սա ուղիղ թալան է և սրա համար Աբրահամյան Հովիկը որևէ կերպ պատասխան չի տվել։ 

Իսկ պատասխան նա չի տվել, թերևս այն պարզ պատճառով, որ եթե ոչ «կամերաների առաջ» և «պաշտոնապես», ապա ոչ պաշտոնապես, նա «չոքել է» այս իշխանության ոտքերի առաջ։ Թե չէ երբևէ Փաշինյան Նիկոլի մշտական թիրախ հանդիսացած Հովիկին չէր հաջողվի պլստալ, չէ՞ որ հենց Նիկոլն էր ասել, թե ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, իսկ ձկներով զբաղվող մկները հատկապես չէին կարող պլստալ։

NEWSPRESS.am-ն այսուհետ դրվագ առ դրվագ վերհիշելու և հիշեցնելու է ընթերցողին «նախկինների», ինչու ոչ, ներկաների թալանի մասին, հիշեցնելու քրեական գործերը, որոնք ամեն անգամ «ջրվում են», երբ ինչ-որ մի նախկին կզում է ինչ-որ դավաճանի առաջ։ 

Այսպես․ 2016 թվականին Հայաստան Հռոմի պապի այցի ժամանակ, հետագայում պարզվեց, որ միլիոնավոր դրամների չարաշահումներ են տեղի ունեցել․ Գլխավոր դատախազության 2020 թվականի մարտի 11-ին տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2016 թվականի հունիսի 9-ին կառավարությունը, շեշտենք՝ գաղտնի որոշմամբ ՍՊԸ-ին նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել էր 576 մլն դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է ընկերությանը, կնքվել նվիրաբերության պայմանագիր, դրանից հետո փոխանցվել էր ևս 60.2 մլն ՀՀ դրամ։ Բայց, պարզվել է, որ լրացուցիչ գումարների տրամադրումը հիմնավորված չի եղել:

Չկենտրոնանալով այլ մանրամասների վրա՝ նշենք, որ թեև Դատախազություն ՍՊԸ-ի անունը չէր նշել, բայց խոսքը Invitro Production-ի մասին էր։ 

Ուշադիր ընթերցողին թերևս կհետաքրքրի, թե ինչու էր սովորական միջոցառման ծախսերի համար կառավարությունը գաղտնի որոշում ընդունել, նախարարն էլ գաղտնի որոշումով այն տվել ինչ-որ ընկերության։

Բանն է, որ այդ պրոդաքշնի անունը կապվում էր հենց Հովիկ Աբրահամյանի հետ և ստացվել էր այնպես, որ Հովիկ Աբրահամյանը, այնժամանակվա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ձեռամբ, ինքն իրեն լավություն էր անում և հարստանում էր։

Datalex դատական-տեղեկատվական համակարգից էլ տեղեկանում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 3 հայց է ներկայացրել «Ինվիտրո պրոդակշն» ՍՊԸ-ի տնօրենի դեմ, գումարի բռնագանձման պահանջի մասին։ Սրանց մասին, սակայն, գրեթե հոդաբաշխ ինֆորմացիա չկա նույն համակարգում։ 

Դեռևս այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, որ Աբրահամյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում և նույնիսկ հարցաքննվել է այդ գործով, բայց ինչպես և մնացած վտակները, այնպես էլ վտակ դարձած ձուկ սիրողին հերթական անգամ հաջողվել է պլստալ․ իհարկե, դա «հենց այնպես» չի եղել։ 

Այսքան տարի անց, իրավապահներն, իհարկե, մեծ անելիք ունեն խոշոր մկներ ու ձկներ բռնելու գործում, բայց դա կախված է միայն այն բանից, թե որքան խորը Հովիկը կկռանա իր հերթին մի քանիսի առաջ կզած-կռացած Նիկոլի առաջ։ Հետևելով իրադարձություններին՝ ակնհայտ է դառնում, որ այդ կզելը համարյա պառկելու աստիճանի է հասել․․․ 

NEWSPRESS.am