ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն Արցախի հիմնահարցը քննարկել է Հունաստանի քաղաքական շրջանակների հետ
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն, աշխատանքային այցով գտնելով Աթենքում, մի շարք հանդիպումներ է ունեցել Հունաստանի քաղաքական շրջանակների հետ։
«Նոր հանրապետություն» իշխող կուսակցության պատգամավոր Թոդորիս-Ռուսոփուլոսի, «ՍԻՐԻԶԱ» ընդդիմադիր պատգամավոր և Հունաստանի նախկին արտաքին գործերի նախարար Յորղոս Քաթրուկալոսի, ինչպես նաև «ՊԱՍՈԿ-ՔԻՆԱԼ» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Միխալիք Քաթրինիսի հետ քննարկումներին ՀՅԴ Բյուրոյի անդամը և ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն ներկայացրել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումները, շոշափել են տարածաշրջանում ընթացող զարգացումները։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպայի Խորհրդում և եվրոպական կուսակցությունների համախմբերում Հայաստանի և Արցախի դիմագրաված հարցերի շուրջ իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև համաեվրոպական մակարդակներով հարաբերությունների զարգացման կարևորությանը։ Հունաստանի քաղաքական շրջանակները մանրամասն տեղեկություններ են ստացել 2020-ի պատերազմից հետո ստեղծված կացության, ադրբեջանական ուժերի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, համամարդկային իրավունքների շրջանակներում Արցախի ժողովրդի արդար իրավունքների ամրակայման մասին։ Շեշտվել է եվրոպական մարմինների կողմից գործնական քայլերի հստակ ձևավորման անհրաժեշտությունը։
Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել հունահայ համայնքի հետ, մի շարք հարցազրույցներ տվել հունահայ և հունական պարբերականներին։