Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը
Քաղաքականություն

Արցախի ապագան, անվտանգությունը ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է. կայացել է ԱՀ պետնախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-6-ը Ստեփանակերտում, ներկայացվել և քննարկվել են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից իրականացված հետազոտության և դրա հիման վրա մշակված Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Դրանք ենթադրում են Արցախի համայնքների կլաստերային զարգացում՝ թիրախավորելով երեք կարևոր կետ՝ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացում և տնտեսական խթանների ստեղծում։

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը բացման խոսքում ընդգծել է Արցախի զարգացման տեսլականի սահմանման կարևորությունը՝ նշելով, որ հենց դրա հիմքի վրա է հնարավոր լինելու ձևավորել պետական, հասարակական, մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը:

«Վստահ եմ, որ միակ ճիշտ ճանապարհը Արցախում հասարակական, մասնավոր և պետական հատվածների միջև համագործակցության մոդելն է, որովհետև շատերն են ցանկանում աջակցել Արցախի ժողովրդին ու Արցախի ղեկավարությանը, և այդ առումով աշխատանքի համապատասխանեցման, համադրման խնդիր կա: Թե՛ Արցախի կառավարությունը, թե՛ համահայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն՝ այստեղ ապրող մարդկանց հնարավորություն տալու իրենց ուժերով կերտել իրենց ապագան: Սա միայն Արցախի խնդիրը չէ, սա համահայկական խնդիր է: Արցախի ապագան, Արցախի անվտանգությունը, Արցախի հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է»,-ընդգծել է պետնախարարը:

Նա կարևոր է համարել ծրագրերի շուրջ բովանդակային քննարկումների ծավալումը՝ վստահություն հայտնելով, որ դրանց արդյունքում կձևավորվեն ավելի իրատեսական և Արցախի առաջնահերթություններին համահունչ ծրագրեր:

ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը Արցախի ժողովրդին հուսադրելն ու հավատ ներշնչելն է առ այն, որ նրանք կարող են արարել, աշխատել և բարեկեցիկ կյանք ստեղծել այստեղ։ Նա ընդգծել է, որ քննարկումների ընթացքում ծրագրերը կարող են նաև փոփոխությունների ենթարկվել։

«Այս պրոդուկտը նախևառաջ պատկանում է Արցախի կառավարությանը, իրենք են այդ կապող օղակը։ Որպես ազգ, մենք մեր ռեսուրսներն ամենաարդյունավետ ձևով պետք է օգտագործենք։ Պետք է քննարկենք և հասկանանք, թե արդյոք ներկայացված ծրագրերը համապատասխանում են կառավարության այսօրվա առաջնահերթություններին, ինչ է պետք փոխել՝ դրանք ավելի համապատասխան դարձնելու համար»,-ասել է Վազգեն Յակուբյանը:

«ՀԲԸՄ Հայաստան»-ի հետազոտող Հովսեփ Բաբայանը ներկայացրել է հետազոտությունների արդյունքները, առաջարկվող կլաստերներն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք մշակվել են միջազգային հաջողված փորձի, Արցախի սոցիալ- տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրման, ինչպես նաև համընդգրկուն հարցումների հիման վրա: Արցախի տարբեր գերատեսչությունների և մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկու օրերի ընթացքում հանգամանալից քննարկումներ են ծավալվել ներկայացված ծրագրերի շուրջ, որոնց արդյունքները կամփոփվեն ՀԲԸՄ մասնագիտական թիմի կողմից: