Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Ժողովրդավարության զարգացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի գլխավոր առաջնահերթություններից մեկը. Արմեն Գևորգյան

Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում՝ որպես ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային հարցերով հիմնական զեկուցող, հաշվետու զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, COVID-19-ի սահմանափակումներով պարտադրված դադարից հետո Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանն անցկացվել է առկա ձևաչափով: Մոնիթորինգային առաքելությունների, հետընտրական զեկույցների և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացմանն առնչվող մի շարք ավանդական հարցերից բացի՝ մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նաև ամբողջ Եվրոպայում տարածաշրջանային ինքնության պահպանման և զարգացման հարցերի, ինչպես նաև՝ հասարակության մեջ ատելության խնդիրների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա դրա բացասական ազդեցության վրա: Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ կցանկանայի նաև ընդգծել կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերը: ԵԽԽՎ-ի համար կարող է բավական հետաքրքիր և օգտակար լինել Կոնգրեսի փորձի ուսումնասիրությունը՝ որոշ եվրոպական խարտիաների և կոնվենցիաների «կանաչ ընթերցման» առումով:

Կոնգրեսի մասնակիցները նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղար են ընտրել:

Բուռն և ակտիվ քննարկում է ծավալվել Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի (GT-SOM4) վերաբերյալ զեկույցի շուրջ: Շատերն են մատնանշել գագաթնաժողովի անցկացման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ դրա շրջանակում տեղական ժողովրդավարության ինստիտուտների զարգացման և հզորացման հատուկ շեշտադրմամբ:

Կոնգրեսում շատ տեսանելի, բավականին օգտակար և նախաձեռնող դերակատարում ունեցան երիտասարդ պատվիրակները: Հարգանքով կառաջարկեի նման փորձը դիտարկել նաև Խորհրդարանական վեհաժողովի նպատակների համար:

Նախորդ՝ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ժամանակակից համաշխարհային գործերում ընդգծեց նշանակալից մի միտում՝ աճող լարվածությունը, էսկալացիան և անորոշությունն աշխարհում: Նշվեց, որ նման միտումների հիմքում ընկած է աճող անհավասարությունը քաղաքացիների, պետությունների և մեր հասարակությունների ներսում: Սա իր հերթին առաջ է բերում ավելի շատ մարտահրավերներ, ինչպիսիք են՝ ռեսուրսների ավելի մեծ կենտրոնացում, մի խումբ մարդկանց և կորպորացիաների մոտ՝ ազդեցության և իշխանության ավելի մեծ աճի ներուժ, հանրային բարիքների և հարստության անարդար վերաբաշխման ավելի բարձր աստիճան և, հետևաբար, մարդկանց ընդհանուր բարեկեցության անկում: Նկատում ենք նաև կրթության ոլորտում վիճակի վատթարացում աշխարհում և, հետևաբար, ընդհանուր մարդկային կապիտալի անկում:

Որոշակի շեղում կա ներկայացուցչական և ուղղակի ժողովրդավարության սկզբունքների և պրակտիկայի, մյուս կողմից էլ՝ հիբրիդային քաղաքական ռեժիմների աշխարհագրական ընդարձակումը՝ որպես «նոր նորմա» և բնական երևույթ ընկալելու միջև, ինչն ինքնին արդեն իսկ անոմալիա է: Եվրոպան աստիճանաբար դադարում է լինել լավագույն օրինակելի մոդել, քանի որ մի շարք երկրներում տեղի է ունենում մարդու իրավունքների և իշխանության կենտրոնացման ընդհանուր վիճակի վատթարացում: Սա հանգեցնում է ժողովրդավարական մշակույթի անկմանն ամբողջ աշխարհում: Բացի այդ, վերը նշված մարտահրավերները պայմանավորված են հետևյալով.

Սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, որոնք դարձել են ատելության խոսք տարածող կեղծ լուրերի աղբյուր և հասարակական կարծիքի մանիպուլյացիաների միջոցներ:

Քաղաքական պոպուլիզմի ընդլայնմամբ, ինչպես աշխարհագրական, այնպես էլ՝ սոցիալական միջավայրի առումով:

Այնուամենայնիվ, չնայած մարտահրավերների և դժվարությունների վերը նշված երկար ցանկին, իրենց ազատ և  ժողովրդավարական հասարակությունները կառուցելու կամ վերակառուցելու ուղղությամբ շատ քաղաքացիների շարունակական ջանքերը պետք է գնահատվեն և ընդունվեն: Նոր գաղափարներն ու նախագծերը, հատկապես երիտասարդության մասնակցությամբ, կքաջալերեն բոլորիս, և մեր խնդիրն է ոչ միայն ոգեշնչել նրանց, այլև ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն այդ ձգտումների իրականացման համար: ԵԽԽՎ-ն պետք է դառնա նրանց ավելի լավ գործընկերը մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության և պահպանման առումով:

Ինչ վերաբերում է Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեի 16-րդ լիագումար նիստին, նախևառաջ կնշեմ քննարկված հարցերի ինստիտուցիոնալ բնույթը: Խորհրդակցական ժողովրդավարության մասին փաստաթուղթը վերջնական մշակման փուլում է: Հանձնաժողովն աշխատում է ժողովրդավարական կառավարման լավագույն փորձի գնահատման չափանիշների հիմնական փաթեթի սահմանման ուղղությամբ՝ հիմնվելով տեղական մակարդակում լավ կառավարման 12 սկզբունքների փորձի վրա: Իր աշխատանքում Կոմիտեն առաջնորդվում է նաև նրանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական գործընթացների որակի գնահատումը դառնում է նոր առաջնահերթություն՝ հիմնված Բարձր մակարդակի աշխատանքային խմբի կողմից ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների վրա: Հանձնաժողովն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կանաչ հանրային կառավարման խնդիրներին: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, և 2023 թ. ապրիլին տեղի կունենա համաժողով:

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով՝ թույլ տվեք փաստել հետևյալը. 43-րդ Կոնգրեսը և Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ շարունակում է ծառայել որպես ժողովրդավարական կառավարման հիմք, որտեղ եվրոպացի քաղաքացիները դեռ շարունակում են լիովին զգալ տեղական և տարածաշրջանային մակարդակներում որոշումների պատրաստմանը և ընդունմանն ուղիղ ու անմիջական մասնակցության արդյունավետությունն ու օգտակարությունը:

Այս գործընթացի միջոցով ժողովուրդը լիովին գնահատում և ընդունում է հասարակական ու քաղաքական կյանքին իր մասնակցության արժեքն ու օգտակարությունը: Սա վճռորոշ նշանակություն ունի ժողովրդավարության և ժողովրդավարական կառավարման ապագայի համար:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում եմ, որ տեղական ժողովրդավարության զարգացման և հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը»,-ասել է Արմեն Գեւորգյանը: