Սուրեն Պապիկյանը Հովհաննես Բաղրամյանի թոռանը պարգևատրել է գերատեսչական մեդալով
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երևանում իրականացվել են Հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ (մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում
կանգնեցված մարշալի արձանի մոտ, ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում):
Այսօր երեկոյան ընդունել եմ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, և պարգևատրել գերատեսչական մեդալով»։