Արսեն Բաբայանը նույնպես միացավ փաստաբանական համայնքին և ստացավ փաստաբանի արտոնագիր
Այսօր խորհրդանշական օր է։ Նշվում է փաստաբանության 104-րդ տարեդարձը։ Մասնագիտական այս տոնն ինձ համար նշանավորվեց լրացուցիչ խորհրդով։ Հենց այսօր ես ստացա փաստաբանի արտոնագիր և միացա փաստաբանների պատվաբեր աշխատանքին։ Այս մասին Արսեն Բաբայանը հայտնել է Տելեգրամի իր էջում գրառման մեջ։
«2019 թվականին երբ ազատվեցի ապօրինի բանտարկութունից՝ հայտարարեցի, որ իրավապաշտպանական գործունեություն եմ սկսում և այդ օրվանից մինչ օրս փորձել եմ իրավապաշտպանի բարձր առաքելությունը կատարել մեծ պատասխանատվությամբ և արդյունավետությամբ։ Ինձ համար փաստաբանությունն իրավապաշտպանության բարձրագույն աստիճանն է, առանց որի այդ կարևորագույն առաքելությունը լիարժեք չի կարող ստացվել։ Դրանով էր պայմանավորված նաև, որ այս տարի որոշեցի անցնել երկար ու բարդ այս պրոցեսը և դառնալ փաստաբան։
Այսուհետ մասնագիտական գործունեությանս շրջանակներում ես ակտիվ զբաղվելու եմ փաստաբանությամբ։
Հենց այս նպատակով ընկերոջս (արդեն նաև գործընկեր) Սոս Հակոբյանի հետ միասին այսօր հիմնադրեցինք «LEGIST» փաստաբանական գրասենյակ ընկերությունը և ես նշանակվեցի այդ ընկերության գործադիր մարմնի ղեկավար՝ Կառավարող գործընկեր»,- գրել է Բաբայանը։