Խարկովի, Զապորոժիեի, Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վիճակը ծանր է. Ռեզնիկով
Ռուսական բանակը մեծ քանակությամբ թեւավոր և բալիստիկ հրթիռներ է կիրառել Ուկրաինայի դեմ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը ազգային հեռուստամարաթոնի եթերում։
«Արդեն շատ բան են արել՝ չտեսնելով այդ ամենի հետեւանքները։ Նրանք իսկապես օգտագործել են թեւավոր և բալիստիկ հրթիռների գրեթե ամբողջ պահուստը»,- ասել է Ռեզնիկովը։
Ռեզնիկովի խոսքով՝ ծանր վիճակում են գտնվում սահմանամերձ շրջանները։ Խոսքը Խարկովի, Զապորոժիեի, Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մասին է։