Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի մասնակցությունը գազային հանգույցի ստեղծմանը
Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանը մասնակից կդառնա գազային հանգույցի նախագծում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը TV 24-ին տված հարցազրույցում։
«Նախագծի ստեղծման շնորհիվ մենք կդառնանք ոչ միայն բաշխիչ, այլև գազի վաճառքի կենտրոն։ Կան երկրներ, որոնք մեզ աջակցում են թե՛ գազի արդյունահանման, թե՛ դրա իրացման հարցում։ Մենք ուրախ կլինենք, որ Ադրբեջանը ևս մասնակցի նախագծին»,- ասել է նա: