Մալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Քաղաքականություն

Նույնիսկ զուտ ինքնապաշտպանությունից ելնելով՝ ընդդիմությունը պետք է որ խաղարկեր արտահերթ ընտրության գաղափարը, բայց նույնիսկ դա չի արվում․ Վահե Հովհաննիսյան

Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են Թումանյանի հանրահայտ հեքիաթի հարաբերություններին։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Ամեն անգամ դատախազը գալու է մի պատգամավորի հետևից, կամ սպառնալու է, որ կգա։

Ու ամեն անգամ ընդդիմությունը իր շարքերից պիտի մի «կուկու ձգի»։

Մեկին՝ անձեռնմխելիությունից զրկել, մյուսին՝ ՍԷԿՏ-ը փակել, երրորդին՝ քրեական գործ, կամ՝ ապօրինի գույքից զրկման ընթացակարգ և այլն։

Իշխանությունը ֆիքսել է ընդդիմության կոպիտ սխալը, այն է՝ ներկա ընդդիմադիր ձևաչափերը չեն ուզում արտահերթ ընտրություններ, ամեն գնով խուսափում են։

Եթե խորհրդարանական համակարգով երկրում ընդդիմությունը չի ուզում արտահերթ ընտրություններ, ապա իշխանությունը միանգամից արհեստականորեն ուժեղանում է։

Իսկ հանրային կառավարելի տրամադրությունների համար իշխանությունն ապահովելու է տեսարաններ՝ ընդդիմադիր, երբեմն՝ յուրային պատգամավորների, գործիչների վրա քրեական գործեր, գույքի և ունեցվածքի ցուցադրման, բռնագանձման տեսարաններ։ Սա՝ լայն զանգվածների համար։

Զուգահեռ ձևավորվում է «ապօրինի գույքերի» և քրեական գործերի ստվերային շուկա, որտեղ կարող են տեղի ունենալ գործարքներ՝ ունեցվածքային հարցերի, ինդուլգենցիաների, պայմանավորվածությունների և այլն։ Լայն հանրությանն ու տարբեր ընտրազանգվածներին սրանց մասին արդեն տեղյակ չի պահվում։

Արտահերթ ընտրության սպառնալիքը և դրան պատրաստ ընդդիմադիր ձևաչափերը քաղաքական ստվերային շուկայի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ միջոցն են։

Երբ ընդդիմադիր ձևաչափերը խուսափում են արտահերթ ընտրությունների գաղափարից, գործող իշխանությունն ավելի է գռեհկանում, նրան էլ ոչինչ չի զսպում։ Պետության մաշումը և ընդհանուր դեգրադացիան ավելի մեծ տեմպ են ստանում։

Նույնիսկ զուտ ինքնապաշտպանությունից ելնելով՝ որպեսզի իշխանությունը ում ուզի, երբ ուզի չբռնի, չփակի, չխեղճացնի, գործ չհարուցի, ընդդիմությունը պետք է որ խաղարկեր արտահերթ ընտրության գաղափարը, բայց նույնիսկ դա չի արվում։ Եթե ընդդիմադիր ձևաչափը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների, ապա «Մեր օրակարգին» շատ արագ փոխարինում է Աննա Վարդապետյանի օրակարգը։ Սա շատ պարզ բան է։

Իշխանությունը, դատախազությունը, ուղիղ կամ միջնորդավորված, անոնսելու են հերթական պատգամավորի հանդեպ քրեական հետապնդման մասին։ Իհարկե, հայտնի բանաձևի համաձայն, սպառնալիքի առկայությունը դրա իրացումից ավելի վտանգավոր է, և դատախազը կարող է նաև չգալ, ուշ գալ, բայց իր թիրախներին դարձնել «կառուցողական» պատգամավոր կամ այնպիսի քաղաքական միավոր, որի կազմում մարդիկ չեն ուզում դառնալ պատգամավոր։

Երկիրը վերածվում է մի մեծ դատախազության, որի ընթացքում պետականությունն ավելի´ է քանդվելու, ընդհանուր մթնոլորտը ավելի´ անասնական է դառնալու։ Այս և այլ պատճառներով է շատ կարևոր ունենալ նոր, ճիշտ ընդդիմադիր ձևաչափեր, որոնց օրակարգում կլինի արտահերթ ընտրության գաղափարը և որոնք իրենց բովանդակությամբ ու կառուցվածքով պատրաստ կլինեն ցանկացած պահի, այդ թվում՝ արտահերթ ընտրություններով վերցնել իշխանությունը։

Հիմնական ուրվագծերով՝ այս վիճակը նման է Վրաստանում Սահակաշվիլիի կառավարման վերջին փուլին։ Իրականությունը ծնեց Իվանաշվիլի, որը կոնսոլիդացրեց լայն շերտերին, ձևավորեց գրագետ թիմեր, հեռացրեց պարտված թիմին, առողջացրեց մթնոլորտը երկրում, ու սկսվեց վերականգնման դժվար ու համառ ճանապարհը։