Արցախի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Միջպետական և ներպետական ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, անվտանգ երթևեկությունն անվտանգ է ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Մառախուղ է ՀՀ Սյունիքի մարզում:
Անցանկալի դեպքերից և պատահարներից խուսափելո համար, ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։