Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըՈւկրաինայում իրավիճակը զարգանում է ոչ դեպի հակամարտության ավարտի ուղղությամբ. ՌուբիոԲացվել է ամերիկահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցադրություն՝ Հայկ Դեմոյանի հավաքածուից բացառիկ լուսանկարներովՄենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են Հանրապետական բառի հետ Հայկ ՄամիջանյանՈ՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն. Եկեղեցու դեմ արշավը ներսից թուլացնում է երկիրըԻրավապահները բացահայտել են ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)
Հասարակություն

Ասում էին՝ անհրապույր, անհեռանկար, անշնորհակալ գործ է. Լևոն Բաղդասարյան

«Խոհեր կամ հաշվետվություն» վերտառությամբ,  փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրել է.

«Երեկ փաստաբանների մասնագիտական օրն էր։ Դե, օր էր,  անցավ, սովորական օրերի պես։ Անգամ գրասենյակում չնշեցինք կամ աշխատակազմի ղեկավարը մոռացավ կամ հավես չուներ, իմ սրտով էլ էր։

Կարծես, իշխանությունն էլ էր անտարբեր, չորորդ իշխանությունն էլ՝ վրադիր։ Իսկ եթե անկեղծ, քառասունչորսօրյա անհասկանալի բոլոլայից հետո ցանկացած տոնակատարություն այն չի, ինչ մինչ այդ էր, գոնե ինձ համար։

2000 թվականին, երբ որոշում կայացրեցի մտնել իրավապաշտպան ոլորտ, ոլորտի ընկերներս խորհուրդ չէին տալիս՝ արձանագրելով, որ անհրապույր, անհեռանկար, անշնորհակալ գործ է։ Արձանագրեմ, որ հիմնադրման օրից փաստաբանական գրասենյակս եղել է քաղաքի էլիտար թաղամասերում՝ Կասկադ, Մոսկվայի տուն, այժմ՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Հայտնի դառնալու  գրավականը եղել է հետևյալը. լինել արժանապատիվ, չկախվել ոչ իշխանության, ոչ օլիգարխի, ոչ վստահորդի փեշերից։ Բոլոր այն գործերը, որոնք թվում էին անհնարին, վերցնում էի պաշտպանության, որոնք էլ տևական պայքարից հետո դառնում էին հնարավոր, իմա, բազմաթիվ Բարձր Ատյանի նախադեպային որոշումները։

Առերևույթ ինքնագովազդ թվացող խոսքերս չեմ համարում ոչ պատշաճ, քանի որ հաղթական արդյունքին հասել եմ ազնիվ պայքարի արդյունքում, որը բացառապես իմ և իմ կողմից ղեկավարվող կառույցի հեղինակային իրավունքն է: Պայքարելով իշխանավորի տոտալ ապօրինությունների դեմ, պայքարելով փողոցի խուժանի դեմ, հաճախ կանգնելով միայնակ, անտեր, բոլորից լքված, մոռացված, ունեզրկված անձանց կողքին՝ մղելով անհավասար պայքար անգամ պետական մեքենայի դեմ և վերականգնելով արդարությունը:

Իրավամբ, փաստաբանն այն հեգեմոն ուժն է, ով ունակ և ընդունակ է փոխելու իշխանավորի գիտակցությունը, դատավորի գիտակցությունը, իր վստահորդի հակառակ կողմի գիտակցությունը, իրար դեմ դուրս եկած, իրար կոկորդ կրծող եղբայրներին, քույրերին, նրանց ծնողներին բերելով հաշտության դաշտ:

Վերջապես, երջանկություն, ժպիտ պարգևել տունը կորցրած-ետ բերած, աշխատանքը կորցրած- վերականգնված, ընտանիքը կորցրած-ետ բերած մարդկանց: Իսկ դուք գիտեք այն զգացողությունը, երբ չորս-հինգ տարեկան երեխան, արցունքն աչքերին, խնդրում կամ պահանջում է, որ իր հայրիկին կամ մայրիկին, պապիկին կամ տատիկին բանտից տուն բերես։ Իսկ գիտեք ի՞նչ զգացողություն է ապրում փաստաբանը, երբ անհնարին թվացող գործի բարենպաստ ելքից հետո մի ամբողջ գերդաստան օրհնում է քո յոթը պորտը։

Միայնակ վերցնել  պատասխանատվության բեռը և անհնարին թվացող խնդիրը դարձնել հնարավոր, անլուծելի թվացող խնդիրը դարձնել լուծելի, իրավամբ, հրաշքներ գործել։ Իմ պատկերացրած փաստաբանի մոդելը դա է։

Շնորհավորելով հանդերձ մասնագիտական տոնս՝ փաստում եմ, որ Աստվածների երկիր Հայաստանում իրավունքը եղել է գիտություն բարու և արդարի մասին, և անհրաժեշտությունն եմ տեսնում միացյալ ուժերով այն վերականգնելու:

Հ.Գ.
Կարծես շատ խոսեցի, կարո՞ղ է թոշակիս ժամը եկել է»: