Խորհրդարանում քննարկվող օրակարգերն աղերս չունեն երկրի մարտահրավերների հետ. Մարիա Պետրոսյանը հրաժարվել է մանդատից
«Հայստան» դաշինք ցուցակի հերթական համարի տակ գտնվող Մարիամ Պետրոսյանը հրաժավել է մանդատից: Նա մասնավոերապես գրել է.
«Հարգելի Հայրենակիցներ,
Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ:
Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը:
Մեր երկիրը դժվարագույն օրեր է ապրում: Ցավոք, խորհրդարանում քննարկվող, արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվող օրակարգերը որևէ աղերս չունեն մեր երկու հայկական պետությունների և մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների հետ:
Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդի հետ աշխատելը, ժողովրդին համախմբելն ու այս պատուհաս իշխանությունից ազատվելը, մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելը:
Շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության օրակարգի ներքո»: