Կրեմլը պատրաստ է նպաստել Ալիևի և Փաշինյանի հանդիպմանը
Մոսկվան պատրաստ կլինի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման համար, այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը նման հանդիպման անցկացման համար։ Նախաամանորյա հանդիպում, գագաթնաժողով անցկացնելու գաղափար կա, հետո հայտարարություններ կանենք։ Հանդիպումից հետո, եթե ըմբռնում լինի, մենք կտեղեկացնենք դրա մասին»,- լրագրողներին ասելէ Պեսկովը։