Թուրքիան ԱՄՆ-ից սպասում է F-16 կործանիչներ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական զարգացում է անվանել ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծից Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքի սահմանափակման կետի չեղարկումը։
«Սա դրական քայլ է։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ից ռազմական ինքնաթիռների մատակարարման պայմանագիրն անիմաստ է։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ այս թեման ամերիկյան կողմի հետ քննարկվել է աշխատանքային խմբերի մակարդակով, արծարծվել է նաև երկու երկրների նախագահներ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի անձնական հանդիպման ժամանակ։