Ալի Խամենեիի քույրը դատապարտել է իր եղբոր իշխանությունը
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քույրը՝ Բադրի Խամենեին, դատապարտել է իր եղբոր իշխանությունը՝ ասելով, որ հույս ունի շուտով տեսնել Իրանի բռնակալության տապալումը, գրում են իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները։
Բադրի Խամենեին իր որդու Twitter-ի միկրոբլոգում պարսկերեն և անգլերեն լեզուներով հրապարակված բաց նամակում նշել է, որ Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիի և նրա իրավահաջորդ Ալի Խամենեիի վարչակարգը իրանցիներին տառապանքից և ճնշումից բացի ոչինչ չեն բերել։
Կնոջ խոսքով՝ Իրանի ժողովուրդն արժանի է ազատության ու բարգավաճման, իսկ նրանց ընդվզումը օրինական է։