Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը։
Պարոն Քրիստիան Հաասեն Նորին Սրբությանը ներկայացնելով «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը՝ ընգծեց, որ այն հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգին և կուտակած փորձը կիրառել հայրենիքում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին և այս առնչությամբ առկա մտահոգություններին։