Բաքուն և Անկարան քննարկել են ռազմական համագործակցությունը
Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի ՊՆ ազգային պաշտպանական համալսարանի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Հեյդար Փիրիևը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշարի հետ քննարկել է Բաքվի և Անկարայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները։
«Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասվում է զեկույցում։