Մենք պետք է վստահ լինենք, որ Պուտինը չի կարող վերսկսել պատերազմը մի քանի տարի անց. ամերիկացի փորձագետ
Միացյալ Նահանգները պետք է Ուկրաինային տրամադրի այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար՝ առանց ռուսական հողի վրա պատասխան գործողությունների արգելքի, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի փորձագետ Դենիել Ֆրիդը։
Ֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է մտածի Ուկրաինայի համար հակամարտությունից հետո անվտանգության միջոցների մասին, որպեսզի Ռուսաստանը չկարողանա վերախմբավորվել և նորից վերադառնալ պատերազմի քաղաքականությանը։
Ատլանտյան խորհրդի փորձագետը նաև հիշեցրել է Ուկրաինայի կառավարության և ժողովրդի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը։
«Մենք պետք է վստահ լինենք, որ Պուտինը չի կարող վերսկսել պատերազմը մի քանի տարի անց»,- ընդգծեց Ֆրիդը։