Մի շարք ճակատներում պատերազմը շատ թեժ է. Զելենսկի
Բախմուտի շրջանը և Ուկրաինայի Դոնեցկի մարզի այլ վայրերը շարունակում են մնալ առաջնագծում ամենաթեժ կետերը, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այս հայտարարությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Շատ կոշտ դիմակայություն է տեղի ունենում, յուրաքանչյուր մետրը կարևոր է: Ես շնորհակալ եմ մեր բոլոր տղաներին, ովքեր ոչնչացնում են այնտեղ թշնամուն ամեն օր, ամեն գիշեր, ամեն ժամ»,- ընդգծել է Զելենսկին: .