Սաակաշվիլին հրաժարվում է արյուն հանձնելուց․ Վրաստանի ՀՔԾ ներկայացուցիչ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է արյան անալիզ հանձնել քննչական գործողությունների համար։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Վասիլի Կակաշվիլիի հայտարարությանը։
Կակաշվիլին պարզաբանել է, որ հետաքննությունը Սաակաշվիլիից լրացուցիչ արյան նմուշներ է պահանջել՝ նախկին նախագահի հնարավոր թունավորման մասին տեղեկատվության հետ կապված քննչական գործողություններ իրականացնելու համար։