Ռուսաստանը չի սպառնում աշխարհին միջուկային զենքով. Շոլց
Ռուսաստանը չի սպառնում աշխարհին միջուկային զենքով։ Այս մասին Deutschlandfunk ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ենթադրելով, որ սա արձագանք է միջազգային հանրության գործողություններին։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ բանակցել Եվրոպայում սպառազինությունների վերահսկման շուրջ, ինչը առաջարկվել է դեռևս ուկրաինական ճգնաժամից առաջ, և այս դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։
Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ միջուկային պատերազմի վտանգը աճում է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան միջուկային զենքը դիտարկում է որպես պաշտպանության միջոց և պատասխան հարված հասցնելու հնարավորություն։
ՌԴ նախագահը մատնանշել է, որ ԱՄՆ-ի մարտավարական միջուկային զենքի մեծ քանակությունը գտնվում է Եվրոպայում, մինչդեռ Ռուսաստանը չի փոխանցում իր զենքը որևէ մեկին։