Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է Թայվանում խաղաղությանը զենքի վաճառքի միջոցով սպառնալու մեջ
Ամերիկյան զենքի վաճառքը Թայվանին սպառնում է խաղաղությանն ու կայունությանը Թայվանի նեղուցում և խախտում Չինաստան-ԱՄՆ պայմանավորվածությունները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինի հայտարարությանը։
«ԱՄՆ զենքի վաճառքը Չինաստանի Թայվան տարածաշրջանին «Մեկ Չինաստան» սկզբունքի կոպտագույն խախտում է։ Զենքի մատակարարումները խաթարում են ինքնիշխանությունն ու անվտանգությունը, սպառնում խաղաղությանն ու կայունությանը Թայվանի նեղուցում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Մաո Նինգը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը կեղծ ազդանշան է ուղարկում Թայվանի անջատողական ուժերին։