Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի առավոտյան երկրաշարժեր են տեղի ունեցել Ադրբեջանում` Գյանջայում, Մինգեչաուրում, Գորանբոյում և Զագաթալայում։
Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են ժամը 10:42-ի սահմաններում։
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը հայտնել է, որ 5,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՌԴ–ում։
Նրանք նշել են, որ մինչև 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացել Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները։