Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՊՆ խոսնակ
Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ է փոխանցել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ըստ իրենց հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին Իրանը գաղտնի կերպով իրանական արտադրության 600 հրթիռ և հակատանկային հրթիռային համակարգեր է ուղարկել Հայաստան։