Անկարայում կքննարկեն ռուսական գազի դիմաց զեղչեր ստանալու հնարավորությունը
Թուրք պաշտոնյաներն ուրբաթ օրը ծրագրում են բանակցություններ վարել Անկարայում ռուսական պատվիրակության հետ՝ Ռուսաստանից ներկրվող գազի ավելի քան 25 տոկոս զեղչ ապահովելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին:
Գործակալության տվյալներով՝ Անկարան ակնկալում է, որ զեղչը կտարածվի ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2022 թվականին կատարված վճարումների վրա։ Եթե Թուրքիային չհաջողվի հասնել ցանկալի զեղչին, ապա կփորձի վճարումների հետաձգում ստանալ մինչև 2024 թվականը։
Bloomberg-ը գրում է, որ համաձայնագիրը կարող է թուլացնել ճնշումը թուրքական լիրայի վրա և օգնել խուսափել 2023 թվականի նախագահական ընտրություններից առաջ էներգակիրների գների աճից։