Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քնննարկման առարկա լինել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Մենք կարիք ունենք ավելիին, քան բարոյական աջակցությունն է: Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով այդ աջակցությունն օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար, նրանք նույնպես կներգրավվեն մեր հակամարտության կարգավորման գործընթացին, որի ճանապարհը բացում է Ֆրանսիան»,- նշել է Հարությունյանը:
Հարությունյանը նշել է՝ գիտակցում են, որ գտվում են էթնիկ զտման, նոր ցեղասպանության եզրին:
«Մենք պետք է այս խնդրի մասին բարձրաձայնենք, Արցախին միայնակ թողնելը նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման»,ասել է նա:
Հարցին՝ եթե Արցախը վերանա, հաջորդը կլինի Հայաստա՞նը, Հարությունյանը պատասխանել է. «Միանշանակ: Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին»:
Հարցին՝ կհամաձայնեն ինքնավարության Ադրբեջանի տարածքում, Հարությունյանը պատասխանել է. «Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քնննարկման առարկա լինել»: