Կիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում
Քաղաքականություն

Տնտեսական աճը կկազմի 14 տոկոս․ ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ․ հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից՝ ըստ ոլորտների իրականացված միջոցառումները:

Վարչապետին զեկուցվել է, որ 2022թ. առաջին 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է 12.1 տոկոս տնտեսական աճ, և ԷՆ գնահատմամբ՝ տարվա արդյունքում տնտեսական աճը կկազմի 14 տոկոս: Աշխատանք է տարվել հանրային ներդրումների կառավարման բարելավման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ համագործակցության խթանման ուղղություններով, կատարողականը 82 տոկոսից ավելի է: Կազմակերպվել է «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը: Ավարտին են հասցվում գործարար միջավայրի բարելավման ծրագիրը և տնտեսական բարդ ներդրումային չափանիշների մասին Կառավարության որոշման նախագիծը: Մշակման փուլում են տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականությունները, կանաչ տնտեսության զարգացման ռազմավարությունը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել է արդյունաբերական քաղաքականության, ներդրումների և որակի ենթակառուցվածքների ոլորտներում աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ մեկնարկել է «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց ծրագիրը», որով հետաքրքրված տնտեսվարողների թիվը գերազանցում է 50-ը, այժմ քննարկման փուլում է 8 ակտիվ հայտ: Ընթացքի մեջ է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում լեռնային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը՝ շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Քննարկվում են ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, արտահանման ուղղություններով մի շարք ներդրումային ծրագրերի հնարավորությունները: Որակի ենթակառուցվածքների զարգացման առումով նախաձեռնվել են քննարկումներ, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում նաև միջազգային գործընկերների հետ:

Միջոցառումներ են իրականացվել աշխատանքի արտադրողականության խթանման ուղղությամբ: Մեկնարկել է տնտեսական կարողությունների արդիականացման ծրագիրը, որով ձեռնարկությունների համար հասանելիություն է ստեղծվել՝ մինչև 10 մլրդ ՀՀ դրամ գրեթե անտոկոս վարկավորում ստանալ և ձեռք բերել սարքավորումներ: Պատասխանատուների խոսքով՝ ծրագիրը պահանջված է, և ներկա դրությամբ պորտֆելը կազմում է 42 մլրդ ՀՀ դրամ: Մեկ այլ ծրագիր միտված է արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելուն, որով նախատեսվում է աշխատավարձի սուբսիդավորում. արդեն կա 200 դիմորդ, ակնկալվում է հաջորդ տարվանից մեկնարկել գործընթացը:

Նախաձեռնվել են բիզնես գործընթացների թվայնացման աշխատանքներ: ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկությունների կշիռը բարձրացնելու նպատակով՝ մշակվում են ՓՄՁ-ների և կրթության, գիտության միջև կապի խթանմանը, պետություն-ձեռնարկություններ գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրեր:

Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում՝ աճ է արձանագրվել ՀՆԱ/ապրանքներ, ծառայություններ հարաբերակցության առումով (45 տոկոս): Աճ է գրանցվել նաև մի շարք երկրների հետ ապրանքաշրջանառության ուղղությամբ, այդ թվում՝ հարևան Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլն: Մշակվել է ՀՀ արտահանման ռազմավարության տեխնիկական առաջադրանքը: Ընթացիկ ծրագրերի շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափով իրականացվել են արտահանման խթանման միջոցառումներ: Շարունակվել են ԵԱՏՄ և ԵՄ հետ տնտեսական գործակցությամբ՝ Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները:

Գյուղատնտեսության բնագավառում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022թ. առաջին 9 ամսում, ներառյալ ձկնաբուծությունը, արձանագրվել է 0.5 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 713 մլրդ ՀՀ դրամ: Հաստատվել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը, որը 2023թ. կմտնի իրականացման փուլ: Ինտենսիվ այգեգործության ծրագրով՝ 2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 1533 հա այգեհիմնման և 2000 հա (ներառյալ այգեհիմնումը) ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ: ԱԺ կողմից ընդունվել է «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը, որով ՀՀ-ում սկիզբ է դրվել տնկանյութի հավաստագրման գործընթացին։ Հաջող իրականացվում են գյուղտեխնիկայի լիզինգի և գյուղապահովագրության ծրագրերը: Մեկնարկել է կենդանիների համարակալման ծրագիրը, համարակալվել է շուրջ 100.000-ը:

Գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրով 2022թ. երրորդ եռամսյակում տրամադրվել է 6969 միավոր վարկ, որով Կառավարության նախանշած թիրախը գրեթե կատարված է (7000), ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 224 մլրդ ՀՀ դրամ, 2023թ. հունվարի 1-ից ծրագիրը կդադարեցվի: Շարունակվել է նաև ընթացիկ մի շարք այլ ծրագրերի իրականացումը և զուգահեռ՝ դրանց արդյունքային մշտադիտարկումը:

Մշակվել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունները, որոնք գտնվում են քննարկման/շրջանառության փուլում: Ներկայացված զեկուցումների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների՝ ներդրումային խոշոր նախագծերի ընթացքի, արդյունաբերական քաղաքականության, ոլորտային ինստիտուցիոնալ բազայի, ինչպես նաև մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

Երկրի վարչապետը նշել է ներդրումային ծրագրերի ծախսարդյունավետություն/եկամտաբերություն հարաբերակցության ճիշտ գնահատման կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել տնտեսական բազմակի էֆեկտ ապահովող ներդրումային ծրագրերի իրականացումը և օժանդակել գործարար միջավայրի բարելավմանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության համար անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծումը թույլ կտա հաջող իրականացնել նախանշված մի շարք ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև որակի ենթակառուցվածքների ստանդարտացման և հավատարմագրման գործընթացի պատշաճ իրականացման, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը, որը լուրջ գործոն է թե՛ արտահանման, թե՛ ներդրումների ներգրավման, թե՛ գործարարության խթանման առումով:

Քննարկման արդյունքներով՝ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: