«Ներկաների անձայն հեկեկոցներն ի վերջո խլացան զուռնա-դհոլի հնչյունների տակ». Աննա Հակոբյանը ներկա է եղել հերոս Նորայր Վարդանյանի քրոջ ու եղբոր մկրտությանը
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քրոջ ու եղբոր մկրտության արարողությանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում և լուսանկարներ հրապարակել:
«Փոքրիկները Դավիթն ու Տաթևն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են և այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։
Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»,-գրել է Աննա Հակոբյանը։