ՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըՈւկրաինայում իրավիճակը զարգանում է ոչ դեպի հակամարտության ավարտի ուղղությամբ. ՌուբիոԲացվել է ամերիկահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցադրություն՝ Հայկ Դեմոյանի հավաքածուից բացառիկ լուսանկարներովՄենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են Հանրապետական բառի հետ Հայկ ՄամիջանյանՈ՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն. Եկեղեցու դեմ արշավը ներսից թուլացնում է երկիրըԻրավապահները բացահայտել են ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե ՄելիքյանԻրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին իմպիչմենթ է սպառնում«MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ տղամարդը մահացել է
Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով, իսկ որդին՝ մեղավոր ճանաչվել
ԱԺ-ում ՔՊ-ականները արշավ են սկսել Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության դեմ. ՈւՂԻՂ
Հասարակություն

«Վարչապետը և նրա աշխատակազմը բնավ կոռումպացված չեն» կարծողների թիվը 75-ից իջել է 34%-ի․ ՀՀ կառավարությունը պետք է վերագնահատի ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարում․ ԹԻՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ 2022 թվականի ընթացքում հակառուպցիոն փորձագետների ուսումնասիրությունները և վերլուծությունները փաստում են, որ ՀՀ-ում առկա են ակնհայտ բացասական միտումներ և խնդրահարույց դրսևորումներ, որոնք կասկածի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, իսկ երբեմն նույնիսկ քաղաքական կամքը։

Կոռուպցիային առնչվող ներկայիս մարտահրավերներն են իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման մեխանիզմների թերացումը, իրավապահ և դատական մարմինների ձևավորման ու բարեվարքության խնդիրները, կասկածելի կենսագրությամբ անձանց բարձր պաշտոնների նշանակումները և հովանավորչության դրսևորումները, խնդրահարույց պետական գնումները և այլն։ Այս խնդիրները ներկայումս դրվագային են, սակայն դրանք արագորեն կարող են ամրապնդվել և ձևավորել պետության զավթման մի նոր համակարգ, ինչն անթույլատրելի է։

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«2018թ․ թավշյա հեղափոխության մեջ ներգրավված բազմահազար քաղաքացիների նպատակը կոռումպացված համակարգից ձերբազատումն ու արդարության հաստատումն էր, ինչը նոր իշխանությունների առջև դնում էր մեծ պահանջներ։ Հայաստանի նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի դեմ անզիջում պայքար տանելու մասին, նախաձեռնեց և սկսեց կյանքի կոչել հակակոռուպցիոն բարեփոխումների հավակնոտ ծրագիր, սկսեց նոր հակակոռուպցիոն ինստիտուտների ձևավորման գործընթացը։ Թեև շատ տեղացի և արտասահմանցի փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ քննադատում էին իրականացվող բարեփոխումների որակը և արագությունը, հանրության շրջանում կար ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը զարգանում է ճիշտ ճանապարհով և այդ առումով կան ակնկալիքներ և հանրային աջակցություն։ Նման վերաբերմունքը փաստվել է հանրային կարծիքի ուսումնասիրություններում, օրինակ, 2019 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ-Հայաստան) հիմնադրամի Հայաստանի համատեղ իրականացված ուսումնասիրությունում։

2018-2019 թվականներին Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումներն արտացոլվել են միջազգային հետազոտություններում և համաթվերում։ Այսպես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) Հայաստանի մեծությունը հեղափոխությունից հետո 35-ից աճեց մինչև 49, այսինքն՝ 14 միավորով, որը աշխարհի մասշտաբով լավագույն արդյունքն էր։ Զգալի դրական աճ գրանցեցին նաև Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցանիշները (World Governance Indicators), ներառյալ՝ դրա Կոռուպցիայի վերահսկում ցուցանիշը և Ֆրիդոմ Հաուս միջազգային կազմակերպության Անցումային փուլում գտնվող երկրների (Nations in Transit) Ժողովրդավարության համաթիվը (Democracy score)։

2020թ․-ից Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային սպառնալիքները, կորոնավիրուսի համավարակը, ներքաղաքական լարումները դանդաղեցրեցին բարեփոխումները։ Հանրային կարծիքի ուսումնասիրությունները սկսեցին արձանագրել բացասական միտումներ, իսկ միջազգային համաթվերում դադարեց աճը։

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից 2022թ․ հունվարին հրապարակված հեռախոսային հարցման տվյալներով քաղաքացիների 46%-ը գտնում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ և միայն 34%-ի կարծիքով է, որ այն գնում է ճիշտ ուղղությամբ։ Մյուս կողմից հարցվածների 61%-ի կարծիքով երկիրը կառավարվում է՝ ելնելով որոշ խմբերի շահերից և միայն 31%-ն է կարծում, որ այն կառավարվում է՝ ելնելով մեծամասնության շահերից։ Հետաքրքիր է նշել, որ ՄՀԻ-ի կողմից 2021թ․ ապրիլ/մայիսին անցկացված հարցման տվյալներով քաղաքացիների միայն 20%-ն էր կարծում, որ երկիրը գնում էր սխալ ուղղությամբ, իսկ 43%-ի կարծիքով այն գնում էր այն գնում էր ճիշտ ուղղությամբ։

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի 2022թ․ նոյեմբերին հրապարակած հանրային կարծիքի ուսումնասիրությունը ևս արձանագրեց զգալի հետընթաց։ Մասնավորապես, 2019 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և ՀՌԿԿ-Հայաստանի վերը նշված համատեղ իրականացված հետազոտության արդյունքների համեմատությամբ պարզվեց, որ՝

«դատարանները և դատախազությունը մեծապես կոռումպացված են» պատասխանների քանակը 12%-ից աճել է 32.5%,

«վարչապետը և նրա աշխատակազմը բնավ կոռումպացված չեն» կարծողների թիվը 75%-ից իջել է 34%-ի,

«կաշառքի դեպքերի հաճախականությունը նվազել է» պատասխանողների թիվը 91%-ից իջել է 66.5%-ի,

«կաշառքի չափերը նվազել են» կարծողների թիվը 82.4%-ից իջել է մինչև 42%

2022 թվականի ընթացքում կոռուպցիայի և հակառուպցիոն քաղաքականության գծով տեղացի և միջազգային փորձագետների, այդ թեմաները լուսաբանող լրագրողների նյութերը, հասարակական մասնագիտացած կազմակերպությունների և անկախ փորձագետների ուսումնասիրությունները և վերլուծությունները ևս փաստում են, որ առկա են ակնհայտ բացասական միտումներ և խնդրահարույց դրսևորումներ, որոնք կասկածի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, իսկ երբեմն նույնիսկ քաղաքական կամքը։

2022 թվականի ապրիլին Հայաստանում կոռուպցիայի իրավիճակին և հակակոռուպցիոն քաղաքականությանն անդրադարձել են Թրանսփարենսի Ինթերնեշնլի քարտուղարությունը և Նորվեգիայում գործող U4 միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը իրենց համատեղ «Ակնարկ Հայաստանում կոռուպցիայի և հակակոռուպցիայի մասին» հրապարակմամբ։ Ակնարկի հեղինակները նշում են, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները կյանքի կոչեցին մի շարք իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք հասարակության մեջ առաջ բերեցին դրական սպասելիքներ և ընկալումներ կոռուպցիայի նվազման տեսանկյունից։ Սակայն, միևնույն ժամանակ մտահոգություն են հայտնում, որ իրականացվող բարեփոխումները կարող է չհանգեցնեն կոռուպցիայի մակարդակի կայուն և շարունակական նվազման, և որ դեռևս առկա են թերություններ կոռուպցիայի կանխարգելման և հակազդման համակարգերում, ինչն, առաջին հերթին, վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերմանն ու բռնագանձմանը և դատական համակարգի բարեվարքությանը։ Որպես կոռուպցիայի առումով առավել խոցելի ոլորտներ՝ ակնարկի հեղինակները նշել են դատական համակարգը, անվտանգության համակարգը, հանրային գնումները և հանքարդյունաբերությունը։

2022-ի ընթացքում ԹԻՀԿ-ն իր (այդ թվում՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ) հրապարակային հայտարարություններում և դիրքորոշումներում բազմիցս անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի իրավիճակին և դրա հաղթահարման խնդիրներին։ Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ կոռուպցիային առնչվող ներկայիս մարտահրավերներն են իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման մեխանիզմների թերացումը, իրավապահ և դատական մարմինների ձևավորման ու բարեվարքության խնդիրները, կասկածելի կենսագրությամբ անձանց բարձր պաշտոնների նշանակումները և հովանավորչության դրսևորումները, խնդրահարույց պետական գնումները և բարձրաստիճան պաշտոնյաների փոխկապակցված անձանց կասկածելի հաջողությունները մրցույթներում, խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճման միտումները, քաղաքացիական տարածքի նեղացման սպառնալիքները՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, ընդհանուր՝ ոչ թափանցիկ, ոչ մասնակցային և ոչ հաշվետու կառավարումը և կոռուպցիոն նոր սխեմաների ձևավորումը։ Այս խնդիրները ներկայումս դրվագային են, սակայն դրանք արագորեն կարող են ամրապնդվել և ձևավորել պետության զավթման մի նոր համակարգ, ինչն անթույլատրելի է։

Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն վերագնահատի իր գործողություններն ու ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում և շուտափույթ ձեռնարկի գործուն ու արդյունավետ քայլեր, որոնք կօգնեն վերականգնելու հանրային վստահությունը։