ՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըՈւկրաինայում իրավիճակը զարգանում է ոչ դեպի հակամարտության ավարտի ուղղությամբ. ՌուբիոԲացվել է ամերիկահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցադրություն՝ Հայկ Դեմոյանի հավաքածուից բացառիկ լուսանկարներովՄենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են Հանրապետական բառի հետ Հայկ ՄամիջանյանՈ՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն. Եկեղեցու դեմ արշավը ներսից թուլացնում է երկիրըԻրավապահները բացահայտել են ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե ՄելիքյանԻրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին իմպիչմենթ է սպառնում«MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ տղամարդը մահացել է
Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով, իսկ որդին՝ մեղավոր ճանաչվել
ԱԺ-ում ՔՊ-ականները արշավ են սկսել Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության դեմ. ՈւՂԻՂ
Հասարակություն

ԱՆ-ն Ամատունի Վիրաբյանին կհատուցի աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում. փաստաբանական գրասենյակ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի 25․11․2022թ․ վճռով Ա․Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել է. «Հայց" փաստաբանական գրասենյակը:

Հայտարարությունում ասված է.

«Դատարանը վճռեց․ ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցնել վճարել Ամատունի Սասունիկի Վիրաբյանին՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով; ՀՀ արդարադատության նախարարությանը պարտավորեցնել վճարել Ամատունի Սասունիկի Վիրաբյանին հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 07․09․2020 թվականից, մինչև պայմանագրով որոշված ժամկետի ավարտը՝ 27.11.2020 թվականը։ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի և Ամատունի Սասունիկի Վիրաբյանի միջև 27.11.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը համարել լուծված պայմանագրով որոշված ժամկետի հաջորդ օրը՝ 28.11.2020 թվականին:

Շնորհիվ փաստաբաններ Տիգրան Գրիգորյանի և Նաիրա Համբարձումյանի մասնագիտական ջանքերի, ինչպես նաև՝ դատավոր Սարգիս Երիցյանի օբյեկտիվ քննության՝ արդարությունը մասնակիորեն վերականգնվեց, թեև չի բացառվում, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը կբողոքարկի վերոնշյալ վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 29․06․2022թ․ որոշել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասերով, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Գործի դատավարական նախապատմությունը

Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Լ. Գրիգորյան/ 15.01.2021 թվականի վճռով Ամատունի Սասունիկի Վիրաբյանի հայցը բավարարվել էր:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել էր և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.01.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել էր և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով բեկանվել էր և գործն այդ մասով ուղարկվել էր ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: