Հերթական հրդեհը Ռուսաստանում. այրվում է խոշոր գործարան
Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում հրդեհ է բռնկվել Ալթայի անվադողերի գործարանում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Հրդեհը բռնկվել է Բառնաուլի ձեռնարկության արտադրական շենքերից մեկում, մարմանը մասնակցել է ավելի քան հարյուր հրշեջ։ Հրդեհի տարածքը մոտ հազար քառակուսի մետր է»,- գրում են ռուսական հրատարակությունները։
Հայտնի է, որ սկզբում հրդեհը բռնկվել է անվադողերի գործարանի արտադրամասերից մեկում։ Բայց մինչ հրշեջները ժամանել են դեպքի վայր, կրակը պատել է չորս հարկանի շենքը։
Հաղորդվում է, որ ձեռնարկությունն անվադողեր է արտադրում հայտնի Nortec ապրանքանիշի համար։