Վանաձորում գողացել են քառօրյայի ժամանակ ոտքը կորցրած ու 44-օրյա պատերազմի մասնակից երտասարդի մեքենան
Վանաձորում օրերս մեքենայի գողություն է եղել: Անհայտ անձը (կամ անձիք) գողացել է BMW մակնիշի մեքենա:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ մեքենան պատկանում է 2016թ-ի ապրիլյան քառօրյա և 2020թ-ի 44-օրյա պատերազմների մասնակից Նարեկ Մարուքյանին:
Մեզ հայտնի է նաև, որ մեքենան կայանված տեղից գողացել են գիշերով:
Թե ինչպես է հաջողվել գողին (գողերին) մեքենան այնպես տանել, որ տարածքում ոչ ոք չլսի և չտեսնի, առայժմ պարզ չէ:
Մինչ օրս ո՛չ գողերն ու ո՛չ էլ գողոնը չի հայտնաբերվել: Կարծես թե «վկաներ չկան» ու ոստիկանությունն էլ մատը մատին չի տալիս գողոնի հայտնաբերման հարցում:
Ի դեպ վանաձորցի Նարեկը բանակում, քառօրյանին մասանկցել է իր ժամկետային ծառայության ժամանակ: Այդ պատերազմում նա վիրավորում է ստացել, կորցրել աջ ոտքը:
Սակայն դա նրան չխանգարեց, որ մի ոտքով (պրոթեզով) նետվի կռվի, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին թշնամին պատերազմ սանձազերծեց ողջ սահմանի երկայնքով;