Արևմուտքը երկար տարիներ խրախուսել է ցեղասպանությունն ու ահաբեկչությունը Դոնբասում. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հավաքական Արևմուտքը երկար տարիներ խրախուսել է ցեղասպանությունն ու ահաբեկչությունը Դոնբասում, և այս երկիրը վերածել գաղութի։ Համապատասխան հայտարարությունը երկրի ղեկավարն ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը դարձել է Արևմուտքի ձեռքում թուր ընդդեմ Ռուսաստանի, Կիևը համալրվում է արևմտյան զենքով և զինամթերքով և ընդունում օտարերկրյա վարձկանների։
Այս բոլոր գործողություններով Արևմուտքը Ուկրաինային մղում է ինքնասպանության, - ասել է Պուտինը։
Նախօրեին Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա հարձակումները պատասխան են եղել Ղրիմի կամրջի վրա հարձակմանը։