Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների «տխուր վիճակի» մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունները մնում են տխուր վիճակում, գրում է «Իզվեստիա» թերթը։
Նրա խոսքով՝ ռուս Վիկտոր Բուտի փոխանակումը ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիների հետ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Աբու Դաբիում, չի նշանակում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավում։
«Բանակցությունները վերաբերում էին բացառապես փոխանակման թեմային։ Սխալ է որևէ եզրակացություն անելը, որ դա կարող է քայլ լինել դեպի ելք այն ճգնաժամից, որը մենք ունենք երկկողմ հարաբերություններում»,- ասել է Կրեմլի խոսնակը։