Ավտոմեքենաս էր խափանվել, ոտքով եկա. Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի անդամներին
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըին առաջինը ժամանել է Նիկոլ Փաշինյանը:
Տեղի է ունեցել նրա դիմավորման արարողությունը, նրան դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, առաջնորդները լուսանկարվել են:
Փաշինյանից հետո Ալա-Արչա պետական նստավայր է հասել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես չե՞մ ուշացել։ Ավտոմեքենաս էր խափանվել, «Մերսեդես»-ները թույլ են, շարժիչը չի միանում, ոտքով եկա», -ասել Է Բելառուսի նախագահը։