Կիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում
Քաղաքականություն

Համբարձում Մաթևոսյանն ու Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են կայուն տնտեսական զարգացման ռազմավարության ճանապարհային քարտեզի հնարավոր ուղղությունները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ կանաչ տնտեսության առաջարկվող քաղաքականության, ռազմավարական պլանավորման և իրականացման շրջանակներին։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը ընդգծել է բոլոր շահակիրների` միջազգային և հասարակական կազմակերպությունների, ակադեմիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավվածության նշանակությունը կանաչ տնտեսության անցման միասնական օրակարգ ձևավորելու գործում։

«Այսօրվա հանդիպումը նպատակ ունի անցում կատարելու առավել առարկայական քննարկումների՝ ուղղված գլոբալ և տեղական կլիմայական մարտահրավերներին ընդառաջ տնտեսության դիմակայունության բարձրացման անհրաժեշտությանը։ Այս ուղղությամբ մեր հանձնառությունները հստակ ամրագրված են Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, որով տնտեսության՝ ցածր ածխածնային էներգետիկ իրականությանը համապատասխան վերափոխումն ու տնտեսական ցիկլում բնական ռեսուրսների երկար պահպանման նախադրյալների ապահովումը սահմանված են որպես կայուն զարգացման կարևոր նախապայմաններ», -նշել է փոխվարչապետը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել հարթակի դերը Հայաստանի և իր բնակչության համար ավելի լավ և «կանաչ» քաղաքականությունների մշակման գործընթացում։

«Այսօր մենք մեկ քայլով մոտենում ենք այդ խոստման իրագործմանը՝ վերլուծելով կանաչ տնտեսության քաղաքականության էական տարրերը և փորձելով վերածել քաղաքականություններին վերաբերող բարձր մակարդակի հայտարարությունները, ինչպիսիք են՝ կանաչ անցման տեսլականը և երկրի ռազմավարական նպատակները, գործառնական մակարդակի քաղաքականությունների»,- ընդգծել է Նացվլիշվիլին՝ հավելելով, որ Հայաստանը այս գործընթացում միայնակ չէ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի հնարավոր հիմնական ուղղությունները, որը ներկայումս մշակվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից այլ պետական մարմինների և միջազգային ու տեղական շահակիրների հետ համագործակցությամբ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ՝ միջազգային փորձը, հատկապես՝ եվրոպական մոդելն ապացուցել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը չի հակասում տնտեսական բարեկեցության ապահովմանը, ընդհակառակը՝ այդ երկու ուղղությունները կարող են փոխլրացնել միմյանց։

«Կանաչ տնտեսական կառավարման անցումը կարող է բազմաթիվ հնարավորություններ ստեղծել բիզնեսների և աշխատանք փնտողների համար, ինչպես նաև բարձրացնել հայկական արտադրանքների և մատուցվող ծառայությունների դիմակայունությունը և մրցունակությունը միջազգային շուկաներում»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու Հայաստանում ոլորտային քաղաքականության շուրջ երկխոսությանը և դոնորների համակարգմանը:

Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել նաև առանձին թեմատիկ քննարկումներ՝ կայուն ֆինանսների, կանաչ տաքսոնոմիայի և շրջանաձև տնտեսության և Հայաստանում ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։

Նկատելով, որ Հայաստանը կլիմայի փոփոխությունների նկատմամբ խոցելի երկիր է՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը կարևորել է ավելի կանաչ տնտեսության մոդելի անցման անհրաժեշտությունը, որը, այս խոցելիությունը հաշվի առնելով, կստեղծի նաև աճի էական հնարավորություններ։

«Հայաստանի «կանաչ» տնտեսության տեսլականը, որը քննարկվեց այսօր, առաջին կարևոր քայլն է դեպի «կանաչ» աճի ներուժի իրացում»,- ընդգծել է Գեգինատը։

Քննարկումների ընթացքում հանդիպման մասնակիցները շեշտել են բնական էկոհամակարգերի պաշտպանության, մարդկային կապիտալի զարգացման և «կանաչ» տնտեսությանն անցման մեջ ավելի մեծ ներդրումները խթանելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը։