Կիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում
Քաղաքականություն

Աննա Հակոբյանը այցելել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղ

Աննա Հակոբյանն այցելել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղ։ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմաց նրան դիմավորել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն ու արգելոց-թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը։ 1965-ից այս տարածքում բազմաթիվ պեղումներ են իրականացվել, հայտնաբերվել են երկաթի ու բրոնզի դարաշրջանների բազմաթիվ գտածոներ: Թանգարանը գործում է 1970-ից:

Թանգարանի տնօրենը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը, պատմել իրականացվող պեղումների մասին: Պեղումների ընթացքում պարզվել է, որ դեռ մ․թ․ա․ IV-II դարերում Մեծամորը եղել է խոշոր բնակավայր, ունեցել է աստղադիտարան, մետաղաձուլարաններ, միջնաբերդ, պալատական շինություններ ու տաճարներ։

Արգելոց-թանգարանի տարածքից այս տարիների ընթացքում պեղվել և գտնվել է մոտ 30 հազար առարկա, այդ թվում՝ կավամաններ, զարդատուփեր, կիսաթանկարժեք քարերից, փայտից, ոսկորից, արծաթից ու ոսկուց զարդեր։ Միայն այս տարի 137 կտոր ոսկի է հայտնաբերվել:

Թանգարանի տնօրենը ներկայացրել է ցուցադրված նմուշները, պատմել պայմանական Մեծամոր անվանված բնակավայրի մասին, որի իրական անվանումը մինչև օրս հայտնի չէ: Հնավայրի տարածքում հայտնաբերվել են կմախքներ, որոնք մոտ 4000 տարեկան են: Նաև նույն ժամանակներին թվագրվող փայտե կահույքի մասեր են հայտնաբերվել: Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքում և ուսումնասիրել է ցուցադրված բոլոր նմուշները:

Թանգարանից վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղևորվել է Արմավիր համայնք՝ «Արմավիր ֆրութ» չրերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Մանուկյանի ու տնօրեն Հակոբ Անտանեսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է արտադրամասում, ծանոթացել ընեկերության գործունեությանը, արտադրատեսակներին։

Ընկերությունը 2018-ից է սկսել գործունեությունը, ամբողջ արտադրանքը` չրեր, պահածոներ, մուրաբաներ, ջեմեր և անգամ գինի, արտահանում են ԱՄՆ: Նպատակ ունեն ընդլայնել արտադրամասը` չորանոցները, հոսքագծերը, ինչի արդյունքում կկարողանան օրական 100-120 կգ չիր չորացնել: Աննա Հակոբյանին է ներկայացվել նաև պատրաստման ու փաթեթավորման ընթացքը, տնօրենի խոսքով՝ առաջնային է բարձրորակ արտադրանք ստանալը։

Վարչապետի տիկինը նկատել է, որ հայկական շուկա մտնելով, ընկերությունը կարող է նոր որակական մակարդակի բարձրացնել տեղական արտադրությունը, տնտեսական մրցակցությունից զատ ստիպելով ընկերություններին նաև որակական դաշտում մրցակցել: Աննա Հակոբյանը հորդորել է մտածել նաև այդ ուղղությամբ:

Հաջորդ բնակավայրը, ուր այցելել է Աննա Հակոբյանը, Մյասնիկյանն է։ Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել են տնօրեն Արմինե Խաչատրյանը և Լևոն Գալչյանի ծնողները: Լևոն Գալչյանը ծնվել է Թեհրանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Անգլիա։ Սովորել է Անգլիայում և Իտալիայում, մասնագիտությամբ դիզայներ էր։ Երիտասարդ արվեստագետը կյանքից հեռացել է 39 տարեկանում, ինչից հետո ծնողները Հայաստանում բացել են Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցն ու հիմնադրամը։

Այս դպրոցը հարակից 5 համայնքների 100-ից ավելի երեխաների տրամադրում է մշակութային կրթություն: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, մասնագիտական կողմնորոշումներով: Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցում արտադասարանական մոտ մեկ տասնյակ խմբակ կա` գորգագործություն, կարպետագործություն, խեցեգործություն, նկարչություն, երգ ու պար, համակարգչային դիզայն:

Վարչապետի տիկնոջը ներկայացրել են նաև Լևոն Գալչյանի գործունեությունը, նրա աշխատանքների նկարները, որոնք յուրօրինակ են ու աշխարհահռչակ: Այստեղ են պահվում նաև Լևոնի Գալչյանի էսքիզների բնօրինակները, որոնց միջոցով երեխաները նկարում են կտորի վրա: Այսպես Լևոնի ծնողները փորձում են ապրեցնել էսքիզները:

Աննա Հակոբյանը հորդորել է տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնել և հնարավորության դեպքում օգտագործել կրթելու և զարգացնելու գործում: Երեխաների հետաքրքրվածությունը մեծ է` նշել է դպրոցի տնօրենը, վարչապետի տիկինն էլ առաջարկել է դիտարկել ընդլայնվելու հնարավորությունները: Պետք է ամեն ինչ անել տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնելու համար, դրանք պետք է ապրեն` կարծիք է հայտնել Աննա Հակոբյանը:

Արվեստագետի հայրը, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ իրենք որդու հիշատակին որոշել են քարե «անշունչ» հուշարձանի փոխարեն «ապրող» հուշարձան կառուցել: Այս քայլով ծնողները ցանկացել են ապրեցնել իրենց որդու աշխատանքը, կրթական նպատակով օգտագործել Լևոն Գալչյանի թողած ժառանգությունը: Աննա Հակոբյանը գովելի է համարել նման քայլը, հույս հայտնել, որ շատերը կսկսեն նման կերպ առաջնորդվել:

Լևոն Գալչյանի դիզայներական աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» և այլ հայտնի նորաձևության տները։ Գալչյանը 2004 թվականին Փոլ ՄաքՔարթնիի համաշխարհային շրջագայության համար կատարել է հագուստի մոդելավորման աշխատանքներ: Նրա աշխատանքները հրապարակվել են մի շարք համաշխարհային համբավ ունեցող ամսագրերում: